Քննություների օրերն` արդեն պաշտոնապես:
[info]angie_mime

Ահա և վերջ:
[info]angie_mime
Ուս. տարիս ավարտվում է, ուրբաթ օրը վերջին զանգս է հնչելու: Դպրոցում ասեցին, որ թղթի վրա միքիչ անկեղծանանք տպավորություններով: Հետաքրքիր է..12 տարի շարունակ դպրոցում ամենատարբեր շարադրություններն եմ գրել. առաջին դասարանում գրում էի, չէ, արտագրում էի գրատախտակից, երկրորդ դասարանում երազաքներիս մասին էի գրել ` ուզում էի սպիտակ խալաթով գիտնական դառնալ: Տարօրինակ է գիտակցելը, որ մանկությանդ երազանքները մի օր իրականություն են դառնում: Համենայն դեպս Ֆրոյդն ասում է, որ մարդը միայն էդպես կերջանկանա: Իսկ եթե թողնենք Դալայ Լամայական խոհերս, այսօր ԵՊՀ-ի իմ մասնաշենքի մոտ էի, հայտ ներկայացրեցի որպես դիմորդ: Ինչ սիրուն ա կենսաբանության մասնաշենքը, իիիինչ գրադարան ունի...Ինչքան անվստահ մտա հայտագրման սրահ...Ոնց որ երիտասարդ պապա լինեի ծննդատան առաջ, որ գիտի , որ բալիկ ա ունենալու, բայց անհանգստանում ա...
  Տարիներ են անցնում, հետս փոխվում էին նաև շարադրություններս...Անմեղ, սպասումներով լի տողերս դարձան մեղադրող ու պրովոկացիոն..ՀԻմա դրանք էդպես աղմկոտ չեն, հանգիստ են ու հագեցած: Պարզապես լի են հին հիշողություններով...Հուզվեցի...
 Ես փոխվել եմ ու կատարելագործվել ` միայն ապագայի մասին մտածելով: Ներկաս հիշողություններ ունի անցյալի մասին, ու շուտով սա էլ է մի ամորֆ աշխարհ դառնալու, որից միայն լուսանկարներ կմնան: Ուզում եմ չմոռանալ այդ ալբոմի տեղը:

Метки: ,

Ինչևէ...
[info]angie_mime
Խաղն արդեն մեկնարկեց, 15 րոպեանոց ընդմիջում է:
Այս 45 րոպեների ընթացքում մոռացվում են «ընկեր, բարեկամ» հասկացությունները, մարդ տեսակը բաժանվում է 2 ցեղի ` ռեալի կամ բարսելոնայի ֆան: Միջտեսակային գոյության կռիվ` հատկապես սրված տարբեր ցեղերի միջև: Թե ինչ ուղղություն կունենա բնական ընտրությունը ` դեռ պարզ չէ :) Այնուհանդերձ..Ֆեյսբուքում ընկերներիցս նրանք, ովքեր ռեալի ֆան են համարվում, իրենց պարտքը համարեցին ինձ քմծիծաղային նամակներ ուղարկել ` հաջողություն ցանկանալով, մոռանալով, որ այդ ակումբի հիմնադիրը ես չեմ: Անգամ չգիտեմ, ուրախանա՞մ, որ ինձ էդպիսի իրավասություններ են վստահում: 

             


Метки:

Ու ձեռքի տակից փախչում է մանկությունը...
[info]angie_mime
...նկատե՞լ եք: Բայց իմ մանկությունը վաղուց չէր, չնայած ծնողներս այլ կարծիքի են: Ես մեծացել եմ...Ես արդեն մեծ եմ... Շուտով կյանքումս նոր փուլ է սկսվում ու համալսարան ասվածը կարծես անձնագրիս մեջ կնիք դրած լինի, որ արդեն վաղուուուուց ավարտվել է 1 մետրանոց գունավոր մարդուկ լինելս:
   Բոլորը ուզում են ետ բերել մանկությունը: Նկատե՞
լ եք, թե միջին տարիքի մարդիկ ինչպես են փուչիկը բաց թողնում օդ, հետո դրա ետևից արդեն անհույս բայց անկեղծ քմծիծաղով նայում...Մոտս տպավորություն է, 
որ մեր մեջ եղած մանկությունն էլ է փուչիկ. գունավոր,թեթև ու հեշտ վերացող բարդ մատերիա....Էդ պահին թվում է թե մի ամբողջ աշխարհ են կորցրել...Հետաքրքիր է,  ինչ կլիներ, եթե այնուամենայնիվ կարողանայինք ետ գնալ. էլի պետք է ցանկանայինք  շուտ մեծանալ, առաջ տալ ժամանակը...Դա մառազմ է, դա մեզ պետք չի:
  Ես հաճախ եմ կարոտում մանկությունս: Հիմա էլ եմ ուզում , որ սովորական Kinder surprise-ը "աշխարհի չափ" բավականություն պատճառի, ուզում եմ կարողանալ ինձ արդեն հաստատված ու կայուն մարդ զգալ մենակ էն պատճառով, որ առանց մամայի եմ լողանում կամ ինքս կարողանում եմ գազը վառել: Չմտածել, թե Թանգամյանի կենսաբանության ձեռնարկը ոնց եմ ճարելու, քանի որ ոչ մի տեղ չկա.....
  Ուղղակի վախենում եմ, որ կգա ինչ-որ պահ, երբ կգիտակցեմ,որ մի շատ լուսավոր բան բաց եմ թողել ու էլ երբեք ետ չեմ բերի....
       


Մեջբերում:
[info]angie_mime
Ի՞նչ է նշանակում հանգիստ ապրել..Ուղղակի թեթևություն
զգալ որովայնիշրջանում,ոնց որ овсянка ուտելուց հետո,
թե այնուամենայնիվ դատարկություն զգալ: Դատարկությունը իմ մասնագիտական սլենգով նույնացվում է ինֆորմացիայի բացակայեւթյան հետ: Չնայած դրան, ավելորդ ինֆորմացիան համ էլ դուրս է մղում գլխիցդ ամեն կարևոր բան: Դուրս է գալիս , որ պետք է ընտրություն կատարել անհրաժեշտի ու հաճելիի մեջ....Դժվար է...Ոչ մի овсянка չի օգնում...
   Ուզում եմ սկզբունքայնորեն նվիրվեմ ինչ-որ բանի: Չէ, դասերիս չէ...Կարիերա ունենալն իհարկե առաջնային ա, բայց ժամանակ չի մնում  սենտիմենտի համար...Համենայն դեպս ես տենց հասկացա...Բայց ո՞նց ապրես առանց սենտիմենտի...Հենց մի լուսավոր բան ես տեսնում, ուզում ես թիթեռի պես շուրջը պտտվեեել....պտտվեեեել....
 

Метки: ,

<<Միսս Հայաստան 2012>> ` մեր հերթական ձախողումը:
[info]angie_mime
<<Միսս Հայաստան>> մրցույթը վարկանիշային առումով ստվեր է նետում ընտրությունների ամեն թեմայի վրա: Եթե մինչ մրցույթը մարդիկ մտածում էին, թե ինչպես են նախշազարդելու քվեաթերթիկները, հիմա ողջ սրամտությունն ուղված է Youtube-ում մրցույթի վիդեոները մեկնաբանելուն: Բնականաբար սա էն բարձրաշխարհիկ մրցույթը չէ, բայց մասնակիցներին ` արդեն ծիծաղի առարկա դարձնելու մեջ հենց կազմակերպիչներն են մեղավոր: Ժյուրիի կազմում շաաաաատ սրամիտ հաղորդավարներ են նստած, որոնք ուղղակի իրենց պարտքն են համարում հեգնելը:
   Մրցույթն ունի որոշակի ֆորմատ. աղջիկ-մինչև 75 կգ-1.75 մ հասակով: Այդ աղջիկը մորուք կունենա, էպիլեպսիկ կլինի ` դա կազմակերպիչներին չի հետաքրքրում: Նրանք գտնում են, որ մրցույթին հայտ ներկայացնելու քաջությունն արդեն գեղեցիկ է...
  Facebook-ում քննարկվող հիմնական թեման ոմն Տիգրան Ասատրյանի երկրպագուհին է , որը կշռվել ու համոզվել էր , որ իր հասակը 1.75 մ է: Կարծիքներն ամենատարբերն էին.պատրիոտներն ասում թն, որ նա հողին հավասարեցրեց հայերի գեղեցկության մասին պատկերացումները, մարզերից Երևան <<եկածները>> իրենց արդեն Ֆորշի ու Ռուբեն Հախվերդյանի <<քիփը>> համարելով` ասում են, որ գյուղից եկածն << էս պիտի լինի>>: Մնացածը լուռ հիասթափվում են նրանից, որ Հայաստանում չկազմակերպեսցին էնպիսի շոու, որ քաղաքակիրթ մարդը գնա մասնակցի: Չնայած ես ինքս ինձ կհակասեմ, քանի որ անգա
մ էդ դեպքում պրոբլեմ ու խոսակցության թեմա կլինի. բակի բեսեդկայի ժողովուրդը հո չի՞ մեռել...Ծաղկում ու բուրում է...

Խոցված շունչ:Միսաք Մեծարենց:
[info]angie_mime
 Հայկական պոեզիայի ռոմանտիկան շատերի մոտ արտահայտվում է Տերյանի կամ Սևակի            ստեղծագործություններում: Մեկի մոտ աշնանային մառախուղն է ոստայն հյուսել սրտի վրա, մյուսի սերը տարբեր է ու շատերինը: Իսկ ահա Մեծարենցը հայերի մեծամասնության  մոտ մնաց այն բանաստեղծը , որն անհասկանալի էր արևմտահայերի համար, հետևապես ոչ կարևոր... 
  Մեծարենցին ընթերցելիս նկատում ես, որ պատանեկական սերդ արտահայտելու համար քեզ ո'չ Տերյանը կօգնի, ո'չ էլ Սևակը: Մեծարենցը առաջին սիրո շունչն է երգում. անկեղծ, հավանաբար մանկամիտ ու երբեք չմոռացվող: Նա սիրում է կյանքը, չի ուզում թողնել այն: Ամենահայտնի բանաստեղծությունները ծնվել են այն ժամանակ, երբ նա թոքախտով էր տառապում: <<Պատահաբար>> դանակահարված թոքը բանաստեղծի համար ճակատագրական էր լինելու: Գիտակցելը, որ վախաճանդ մոտ է միառժամանակ մեջդ ապրելու անհագ ցանկություն կծնի: Մեծարենցը երգում էր Արևը, այն Արևը, որի երկարաժամկետ ջերմությունը նրան ամեն պահի ցավ էր պատճառում հիվանդության հետևանքով:

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,

որ վաղուց երազված համբույրի մը պես,

իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,

շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,

մառախլապատ Երկունքիս մեջ`

ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,

շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ։

<<Աշնանային հեծություններ>>-ը նրա վերջին բանաստեղծություններից է: 

Իրիկուններն ես կը խոկամ,

ամայության երգը կացնի

պատուհանիս երբ առջևեն,

անկապ ձայներ զիս կը թովեն,

հոգվույս մեջեն մերթ Աշունի

կանցնի հանկարծ ուրուն տարտամ:

Գիշերն համբուն ես կերազեմ

ցավը կյանքի Աշուններուն,

ու շամբուշ հովնոր կը տանի

դեպի տամուկ խորշեր նըսեմ`

զոս տերևի տեսիլն աղփուն,

որ օդին մեջ կը տատանի:

Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ

պարուտակը մըշուշներուն,

զոր գիշերվան անտես ձեռքեր

թույլ միջոցին մեջ են ձըգեր,

վըհատության պես մոլորուն`

զոր քաշած է սերն հոգվույն դեմ:

Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,

մառախուղին ու հովին դեմ,

ու դաշտերուն մեջ ամայի,

ուր աչքն ահով միշտ կը նայի,

դիտել` տժգույն ու դալկադեմ

բարձունքներուն տամուկն ու վիշտ:

Հոգիս հիմակ հափրանքն ունի

սիրո խանդ ու հրայրքներուն,

ու ծաղկալից եղկ ջերմության

վայելքեն վերջ բազմաբուրյան,

կ’ուզե մշուշն այս օրորուն,

ու ցրտագին զովքն Աշունի:

Метки:

Կենաց մահու կռիվ` հանգստի թույլատվություն ստանալու համար:
[info]angie_mime


                                                                                                                                                                                                                                                                                              
 Պասպորտսեղան....Միշտ զարմացել եմ այդ փոքր գրասենյակի աշխարհազոր հնարավորություննների վրա:Էնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահ  հնարավոր չէ երբևէ մոռանալ...Իսկ ահա Մալաթիա-Սեբաստիայի պասպորտսեղանը առավել ևս,,,Գիտեք,ես այնտեղի աշխատողներին երբեք հումանոիդների ընտանիքին չեմ դասել, նրանք պրիմատների յուրահատուկ ենթատիպ են`զուրկ ամեն տեսակ մարդկայինից...Նրանց "օֆիսը'' շաաատ փոքր մի սենյակ է, պատի մոտ` դրսի կողմից մի հսկայական պահարան է տեղադրված: Ինձ թվում է պահարանի միակ ֆունկցիան պատը պաշտպանելն է, որպեսզի ժողովուրդը բարկությունից չկարողանա այն հակառակ կողմով "փռել'' պասպորտսեղանի աշխատողների վրա....Աշխատողներն ունեն դեմքի միակ և անկրկնելի արտահայտությունը, երբեք չեն տալիս դրական պատասխաններ, գրում էն մաքսիմալ դանդաղ ու տգեղ....: Ողջ օրվա ընթացքում նրանց գործողությունների մեջ նմուշի համար փոփոխություն չկա: Ինձ թվում է, որ օրվա վերջում մեկը գալիս է, նրանց փոշին սրբում, յուղ քսում ու լարում:


      
Այսօր այն ճակատագրական օրն էր, երբ ես հայտնվեցի պասպորտսեղանում...Պարզեցի, որ հայերը հերթ  կանգնել չգիտեն: Կանգնածներին չեն նկատում ընդհանրապես, խոժոռ դեմքով անցնում առաջ:Մեզ մնում էր վրաներս կարմիր գորգ փռեինք, որ մեր վրայով ավելի հանդիսավոր անցներին...Սպասեցի 1,5 ժամ, հերթս հասավ, ծնողներիս հետ բարձրացա որ մտնեեեեմ....մեկը սողոսկեց ներս, թե` կներեք ես Նառայից միհատ բան հարցնեմ ու դուրս գամ: Մտավ , հարցրեց, Նառան նրան կես ժամ բացատրեց...Դուրս եկավ թե չէ', ժողովորդը վրա տվեց...
    Հերթը հասավ ինձ: Աշխատողի դեմքը տեսնելով` այն քմծիծաղը, որը գոյացել էր պասպորտսեղանում կատարվող իրադարձությունների վրա 1.5 ժամ լիաթոք ծիծաղելուց հետո, մարեց , չէ, վերացավ մի ակնթարթում: Նա եեեեեերկար հանեց թուղթը, հետո դաաաաանդաղ սկսեց գրել: Հետաքրքիր է, եթե նրան Red Bull տայի, նա ավելի արագ կսկսեր աշխատել, թե՞ դուրս կթռչեր պատուհանից:
    


Մեջբերում:
[info]angie_mime
Հետաքրքիր են մարդկային փոխհարաբերությունները. կարող են լինել օրինակ սիմբիոզ `փոխօգտակար հարաբերություններ, կոմենսալիզմ `երբ երկուսին էլ մեկ է, ու մակաբուծություն, երբ բոլոր հնարավոր ձևերով մեջդ անհարմարություններ են "ծլեցնում", բայց միառժամանակ հարցականի տակ է, թե իրականում ով է օգուտ ստանում...Ավելի կոնկրետ արդյո՞ք օգուտ ստանում ա: 
   Իմ ներաշխարհը պատրաստի Discovery- հեռուստաալիք ա ` լի հետաքրքիր տեսարաններով ու անտեղի կենդանիներով: 
Метки:

Кошатница-ի գրառում:
[info]angie_mime
Կատուս` Ասլանը բնավ ազնվացեղ չէ, չնայած եթե հետևեք նրա շարժումներին , հակառակը կպնդեք: 
 Քանի տարի էր բոլորին զզվեցրել էի, թե կատու եմ ուզում: Մի օր էլ դասընկերս, թե.
-Անջ, կատու կուզե՞ս:
 Ու ես էլ ոգևորված ,
-Հաաաաաաաաաա : 

  •    Ասլանին, որին բոլորն իմիջիայլոց Псь են ասում, բերեցի տուն: Շաատ պստլո էր: Վախենում էր բոլորից, գնացել էր մի անկյունում թաքնվել: Մի քիչ տարօրինակ ա էս մասին հիշելը, քանի որ հիմա մարդամեկը բացառապես հետս ա քնում: Ասեմ ավելին, եթե <<մեր>> անկողնում ես համարձակվեմ ասենք շրջվեմ, կես մլավոց կարձակի ու թաթը կդնի փորիս, որ հանգիստ պառկեմ: Թթվասերին կամ մածունին չի դիպչի, եթե իրեն գդալով չուտեցնես:
  •   Մաման մի անգամ լաաաավ ջղայնացավ վրաս: Ասլանը, որ շատ ա սիրում մամային, մոտը չգնաց քիչ է, ճանկռեց, հետո եկավ իմ սենյակ , փորիս մոտ քնեց:
  • Մեր տան ֆիկուսն անձեռնմխելի էր, քանզի եթե հանկարծ ես կամ եղբայրս դիպչեինք էդ խոնավասեր հրեշին, ծնողներս մեզ վերջին դավաճանների շարքին էին դասելու: Մեր տուն մտնելու առաջին իսկ օրը Ասլանը գնաց և իր բնական կարիքները հոգաց դրա վրա: 
  • Մի օր գազօջախը սկսեց գազ բաց թողնել, թեյնիկի ջուրը եռում էր ու ջուրը հանգցրել էր կրակը: Ասլանը մլավեց էնքան ժամանակ, միչև եկանք <<տեր կանգնեցինք>>:
  • Նոր մարդկանցից վախենում է: Պապիկիս, որ առաջին անգամ տեսավ, եկավ, բազմոցի մեջքին կանգնեց, սկսեց պապիկիս գլուղը հոտոտել, այնուհետև իջավ, պապիս փորի վրա քնեց:
  • Քնում է հիմնականում մեջքի վրա:
  • Հենց ասում եմ <<Առյուծի'կ>>, ոգևորվում ա:
Ինքը մեր տան ուրախությունն ա, սիրում ա բացառապես բոլորին: Անգամ պարապելուց `գալիս ա, մոտս քնում ա: Մաման ասում ա, որ քնած ա մնում էնքան ժամանակ, մինչև ես պարապմունքից կգամ:
     


Вы читаете журнал [info]angie_mime